«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

(2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252)

 

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-288-Ն օրենքը փոփոխություն է կատարում 10-րդ հոդվածի 5-րդ մասում:

 

(Հատված համապատասխան օրենքից`

 

«Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում`

 

1) առաջին պարբերությունը «մարմնի» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդի կառավարչի մասնակցի դեպքում` սույն մասով նախատեսված մասնակիցների ռեեստրը վարող անձի» բառերով.

2) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ներդրումային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց մասնակիցների գրանցամատյանի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային կամ այլ մասնագիտացված կազմակերպությանը, որն oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: Ընդ որում, ներդրումային ֆոնդի կառավարիչներին արգելվում է անձամբ վարել իրենց մասնակիցների գրանցամատյանը:».

3) երկրորդ պարբերությունը «բանկ» բառից հետո լրացնել «կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերով:»:)

 

ü 10-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրել է նախորդ փոփոխությամբ` 21.12.2010 թ. ՀՕ-218 օրենքով: